«Ռեալը» մտադիր է վերադարձնել նախկին սաներին

«Ռեալը» ծրագրում է շահավետ պայմաններով թիմ վերադարձնել միանգամից երեք խաղացողի՝ օգտվելով նրանց պայմանագրերում ամրագրված հետգնման իրավունքից։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» մտադիր է 8 միլիոն եվրոյով ձեռք բերել «Կոմոյի» կենտրոնական պաշտպան Խակոբո Ռամոնին, իսկ նրա թիմակից, կիսապաշտպան Նիկոլաս Պասի տրանսֆերի համար վճարել 9 միլիոն եվրո։ Իսպանական ակումբը պլանավորում է նաև 10 միլիոն եվրոյի դիմաց թիմ հրավիրել «Շտուտգարտի» հենակետային կիսապաշտպան Չեմա Անդրեսին։

Հատկանշական է, որ նշված երեք խաղացողներն էլ «Ռեալի» ակադեմիայի սաներ են, ինչն էլ հենց ակումբին հնարավորություն է տվել նրանց վաճառքի ժամանակ պայմանագրերում ներառել հետգնման արտոնյալ պայմաններ։

Leave a Comment