«Իրավական գնահատական կլինի՞ վարչապետի կնոջ՝ հիմնադրամի շրջանակներում խոստումներ տալուն». հարց՝ Արթուր Նահապետյանին

«Իրավական գնահատական կլինի՞ վարչապետի կնոջ՝ հիմնադրամի շրջանակներում խոստումներ տալուն». հարց՝ Արթուր Նահապետյանին

«Բարեգործության արգելքը սկսեց գործել ընտրությունների օրվա նշանակման պահից սկսած: Արդեն ահազանգեր են հնչում քաղաքական դաշտում: Օրինակ՝ խոսում են վարձավճարների վճարման մասին, դրան զուգահեռ վարչապետի տիկնոջ հիմնադրամը անգլերենի դասընթացների խոստումներ է տալիս, բայց Հակակոռուպցիոն կոմիտեից արձագանքներ չկան: Երբ վարչապետի տիկինն ընտրական պրոցեսի էս ընթացքում ինչ-որ խոստումներ է տալիս հիմնադրամի շրջանակներում, իրավական գնահատական կարո՞ղ է լինել»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին: Վերջինս պատասխանեց. «Այս պահին կխուսափեմ կոնկրետ դեպքի մասով իրավական գնահատական տալ, որպեսզի հետագայում նաև չկանխորոշվի իմ ասածը իրավական ելքով, բայց մենք Քրեական օրենսգրքում ունենք 221 հոդված՝ բարեգործության արգելքը խախտելու: Այդ հոդվածում հստակ սահմանված են թե՛ եղանակները, թե՛ սուբյեկտները՝ ովքեր են այդ հոդածով հանցակազմի սուբյեկտ: Կոնկրետ ձեր ասած դեպքով մենք հաղորդում չունենք»:

Արթուր Նահապետյանի ճեպազրույցը

Leave a Comment