Վիճակախաղ. հաճելի պատմություններ և հուշեր հեռուստալոտոների շուրջ. «Սուրճ ու սեր առավոտից»

Այս առավոտ ձեզ հետ են հաղորդավարներ Սևակ Հակոբյանը և Լուսինե Մուրադյանը: Հյուր` Հակոբ Ռուբինյան` Հայաստանի հանրային ռադիոի գործադիր պրոդյուսեր:

Թեման. «Վիճակախաղ. հաճելի պատմություններ և հուշեր հեռուստալոտոների շուրջ»

Շատերի համար հեռուստալոտոն ոչ միայն խաղ է, այլև ընտանեկան ավանդույթ, կիրակնօրյա սպասում և փոքրիկ հուզումներ մեծ էկրանի առաջ։Ի՞նչ հաճելի պատմություններ ու հիշողություններ են կապված հեռուստալոտոների հետ։ Ինչու՞ է մարդը շարունակում հավատալ մեծ շահմանը, նույնիսկ երբ հավանականությունը փոքր է։

Արդյո՞ք սա պարզապես զվարճալի խաղ է, թե՞ կարող է վերածվել հոգեբանական կախվածության։ Որտե՞ղ է սահմանը հույսի և ռիսկի միջև։

Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը.

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Սուրճը պատրաստ է, զրույցը՝ հետաքրքիր, միացե՛ք մեզ։

Leave a Comment