Իրանում ռազմական ուղղաթիռն կործանվել. կան զոհեր

Իրանում ռազմական ուղղաթիռն կործանվել. կան զոհեր

Իրանի Իսֆահան նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել. այն ընկել է շուկայի վրա։ Զոհվել է չորս մարդ՝ օդաչուն, օգնական օդաչուն և շուկայում գտնվող երկու տաղավարի աշխատակից։

Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի փետրվարի 24-ին  առավոտյան՝ ժամը 09:09-ի սահմաններում։ Նախնական տվյալներով՝ պատճառը տեխնիկական անսարքություն է։ Կործանումից հետո ուղղաթիռը հրդեհվել է, սակայն հրշեջները կարճ ժամանակում մարել են կրակը և ապահովել տարածքի անվտանգությունը։

Տեղում անմիջապես մեկնարկել են փրկարարական աշխատանքները։

Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ պատճառների վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն է ընթանում։ Լրացուցիչ մանրամասներ կհաղորդվեն հետաքննության արդյունքների հրապարակումից հետո։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment