Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» իր նախկին ֆուտբոլիստներին՝ առանձնացնելով նրանց, ովքեր մարզչական կարիերա կերտելու մեծ հեռանկարներ ունեն։
«Կրոսը, Կազեմիրոն և Մոդրիչն ունեն բոլոր անհրաժեշտ գիտելիքները մարզիչ դառնալու համար։ Ես հաճախ էի նրանց հետ քննարկում իմ որոշումները»,-իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Cadena SER պարբերականը։
Տոնի Կրոսն արդեն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերա Եվրոպայի 2024 թվականի առաջնությունից հետո։ Մինչդեռ Կազեմիրոն և Լուկա Մոդրիչը շարունակում են իրենց ելույթները՝ համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդում» և «Միլանում»։