Ձերբակալվել է ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության նախկին դեսպանը

Ձերբակալվել է ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության նախկին դեսպանը

Լոնդոնի ոստիկանությունը երբակալել է ԱՄՆ-ում ՄԹ նախկին դեսպանին Փիթեր Մանդելսոնին՝ հանրային պաշտոնում չարաշահման կասկածով։

Ձերբակալությունը կատարվել է Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա կապերի մասին բացահայտումներից հետո։

72-ամյա Մանդելսոնը սեպտեմբերին հեռացվել էր դիվանագիտական ծառայությունից, երբ սկսել էին պարզվել նրա և Էփշտեյնի միջև ընկերական կապերի խորությունը։

Այս ամսվա սկզբին ոստիկանությունը հետաքննություն էր սկսել Մանդելսոնի նկատմամբ՝ վարչապետ Քիր Սթարմերի կառավարության կողմից նախկին դեսպանի և Էփշտեյնի միջև նամակագրությունը փոխանցելուց հետո։

Ըստ բրիտանական լրատվամիջոցների, նախկին դեսպանն ավելի ուշ ազատ է արձակվել գրավի դիմաց։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment