Մոսկվայի Սավելյովսկի կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկան է զոհվել, հաղորդում է RBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ մոտավորապես 00:05-ին Հյուսիս-արևելյան վարչական շրջանի ՆԳՎ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ծառայողական ավտոմեքենային մոտեցել է անհայտ անձ, ինչից հետո «տեղի է ունեցել անհայտ սարքի դետոնացիա»։ Նրանք պարեկություն էին իրականացնում Սավելյովսկի կայարանի հրապարակում։
Մեկ ոստիկան ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ևս երկուսը տուժել են։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով (իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի դեմ ոտնձգություն) և 222,1 հոդվածի 1-ին մասով (պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառություն)։
Կասկածյալը մահացել է դեպքի վայրում։
