Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրոյում» նվազագույն հաշվով զիջել է «Պարմային»։
Հանդիպման ելքը վճռվել է 80-րդ րոպեին, երբ «Պարմայի» արգենտինացի կիսապաշտպան Մարիանո Տրոիլոն գրավել է Մայք Մենյանի պաշտպանած դարպասը։
«Պարման» այս հաղթանակից հետո վաստակած միավորների քանակը հասցրեց 32-ի՝ բարձրանալով 12-րդ հորիզոնական։ «Միլանը» շարունակում է 54 միավորով մնալ երկրորդը՝ այժմ առաջատար «Ինտերին» զիջելով արդեն 10 միավոր։