Հունգարիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները հասել են կրիտիկական կետի, բայց Բուդապեշտը չի զիջի Կիևի շանտաժին և սպառնալիքներին։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ազգային խորհրդարանի գարնանային նստաշրջանի բացման ժամանակ։
Նա նշել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը վտանգել է Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը դադարեցնելով և փորձում է միջամտել երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Հունգարիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունները հասել են կրիտիկական կետի», – ասել է վարչապետը։
Նա կարծում է, որ Կիևը համաձայնության է գալիս Բրյուսելի հետ՝ Հունգարիայում արտակարգ դրություն մտցնելու և իշխանափոխություն պարտադրելու համար։ «Նրանք դա անում են, քանի որ գիտեն, որ քանի դեռ այստեղ կա կառավարություն, որը կենտրոնացած է ազգային շահերի վրա, նրանք չեն կարողանա իրականացնել իրենց ծրագրերը։ Նրանք չեն կարողանա մեզ կտրել ռուսական էներգամատակարարումից և չեն ստիպի մեզ համաձայնվել Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությանը։ Մենք չենք ֆինանսավորի Ուկրաինային և մենք «ոչ» ենք ասում պատերազմին», – ընդգծել է Օրբանը։