ԱՄՆ հոկեյի հավաքականը՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն

ԱՄՆ-ի տղամարդկանց հոկեյի ազգային հավաքականը դարձել է Իտալիայում ավարտված 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Միլանի «Արենա Սանտա-Ջուլիա» մարզադաշտում կայացած դրամատիկ եզրափակչում ամերիկացիները լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով առավելության են հասել Կանադայի ընտրանու նկատմամբ:

Այս հաղթանակը պատմական նշանակություն ունի ամերիկյան սպորտի համար. ԱՄՆ-ի հոկեյի հավաքականը նվաճեց օլիմպիական ոսկին վերջին 46 տարվա ընթացքում առաջին անգամ։ Սա ամերիկացիների պատմության մեջ երրորդ օլիմպիական ոսկին է. նախկինում նրանք հաղթել էին միայն 1960 և 1980 թվականների Օլիմպիադաներում:

Մրցաշարի արծաթե մեդալակիր դարձավ Կանադան, իսկ բրոնզե մեդալները նվաճեց Ֆինլանդիայի հավաքականը:

Leave a Comment