«Բարսելոնան» նորից գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոուում» երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Լևանտեի» դարպասը։

Աչքի են ընկել Մարկ Բեռնալը, Ֆրենկի դե Յոնգը, Ֆերմին Լոպեսը։

Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը միավորների քանակը հասցրել է 61-ի՝ կրկին գլխավորելով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լևանտեն» 25 միավորով շարունակում է ընթանալ նախավերջին՝ 19-րդ տեղում։

Leave a Comment