ՆԳ նախարարը անակնկալ այցով՝ Երևանի հաշվառման բաժին․ հերթերի խնդիրն ուշադրության կենտրոնում

«Նախարարը հետևել է վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական և գործնական քննությունների ընթացքին, հաշվառման համարանիշների տրամադրման գործընթացին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հերթերի կանոնակարգմանն ու սպասարկման արդյունավետության բարձրացմանը միտված թվայնացման աշխատանքներին։

Քաղաքացիները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հերթագրման, սպասարկման և ծառայությունների մատուցման վերաբերյալ իրենց կարծիքը, նաև հանդես եկել առաջարկություններով։

Նախարար Սարգսյանը, առանձնացնելով հերթերի խնդիրը, ստորաբաժանման ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրություն։

Leave a Comment