Ակնհայտ թալան. քաղաքապետարանը կրկին գումարներ է հատկացրել 900.000 դոլարով նոր բարեկարգված այգու բարեկարգման համար. բլոգեր

23 Փետրվարի, 2026

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել՝ այն կրկին նոր բարեկարգելու նպատակով։

Որևէ գիտակից մարդու եթե պատմես այս թալանի մասին, չի հավատա, որովհետև դա իսկապես անհավատալի ժանրից է։

900․000 դոլար ծախսեն այգի կառուցելու համար, ու առաջին իսկ տարում քանդվի, հետո նորից գումար դուրս գրեն՝  նոր բարեկարգված այգին կրկին նոր բարեկարգելու համար։
Հասկանո՞ւմ եք՝ և այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում»։

Leave a Comment