Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղի կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է փետրվարի 22-ին, ժամը 17։54-ին։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։25-ին։
