Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Դոնեցկի մարզի Կարպովկայի վերահսկողության մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Դոնեցկի ժողովրդական հանրապետության Կարպովկա բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը փոխանցվել է լրագրողներին՝ ընդգծելով, որ մարտական գործողությունները շարունակվում են տարածաշրջանի տարբեր հատվածներում։

Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանի բանակը հարվածներ է հասցրել նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտներին։ Նշվում է, որ խոցվել են մի շարք ռազմական նշանակության թիրախներ։

Բացի այդ, ըստ ՊՆ-ի, ոչնչացվել է ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի տրանսպորտալիցքավորման մեքենա, ինչպես նաև խոցվել են ուկրաինական «Ֆլամինգո» նորագույն հրթիռների արձակման կայանքներ։ Փետրվարի 12-ին նախարարությունն առաջին անգամ հայտնել էր «Ֆլամինգո» հրթիռների որսալու մասին՝ մինչ այդ տեղեկացնելով դրանց հավաքման արտադրամասի ոչնչացման վերաբերյալ։

Leave a Comment