Քասախում այրվել է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակը

Քասախում այրվել է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակը

Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ 

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին․ մարվել՝ 17։44-ին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment