Plug and Play Armenia-ն Երևանում անցկացրեց իր երկրորդ միջազգային ցուցահանդեսը՝ ներկայացնելով բարձր աճ ունեցող 19 ստարտափ




 Plug and Play Armenia-ն փետրվարի 20-ին Երևանում անցկացրել է իր երկրորդ Միջազգային Expo Day ցուցահանդեսը՝ համախմբելով ինկուբացիոն ծրագրի վերջին խմբի՝ բարձր աճ ունեցող 19 ստարտափ։ Միջոցառումը եզրափակել է 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը, որն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։


 


Ցուցահանդեսին ներկայացվել են ծրագրի երկրորդ փուլի 19 նորարար ստարտափներ, որոնք ներկայացրել են իրենց լուծումները հինգ ռազմավարական ուղղություններով՝ Enterprise AI, առաջադեմ տեխնոլոգիական ենթակառուցվածքներ, առողջություն և մարդկային ազդեցություն, կայունություն և թվային շարժունակություն։ Ծրագրի ընթացքում հիմնադիրները ստացել են միջազգային մենթորություն և կատարելագործել իրենց արտադրանքները՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային շուկաների պահանջներին։


 


«Այս Expo-ն պարզապես ծրագրի ավարտ չէր, այլ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հասունացման հստակ արտահայտություն»,– նշել է Plug and Play Armenia-ի տնօրեն Սոնա Գրիգորյանը։ «Ավելի քան 50,000 ստարտափ և 500 կորպորատիվ գործընկեր ներառող մեր գլոբալ ցանցի միջոցով մենք շարունակաբար խթանում ենք հայ հիմնադիրների մուտքը միջազգային շուկաներ և կապիտալի աղբյուրներ»։


 


Միջոցառման հիմնական դրվագներն են՝


 


Ստարտափների ներկայացումներ․ 19 ընկերություններ հանդես եկան հինգ մասնագիտացված ոլորտներում իրականացվող ուղիղ փիչ-ներկայացումներով՝ ներդրողների և կորպորատիվ կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված լսարանին ներկայացնելով մասշտաբավորվող և շուկայական ներուժ ունեցող լուծումներ։


 


Ներդրումային և կորպորատիվ ցանցային համագործակցություն․ միջոցառումը համախմբեց միջազգային վենչուրային ներդրումային հիմնադրամների ներկայացուցիչների, կորպորատիվ նորարարության ղեկավարների, էկոհամակարգի առանցքային դերակատարների և պետական մարմինների ներկայացուցիչների։


 


Էկոհամակարգի զարգացում․ Expo-ն ընդգծեց Plug and Play-ի և Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքները՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային նորարարական կենտրոն։


 


Expo-ն Plug and Play-ի տարածաշրջանային ակտիվ ներգրավվածության շարունակությունն էր՝ ներառյալ հայկական հիմնադիրներ ունեցող ընկերություններում իրականացված ներդրումները, ինչպիսին է ProdMap-ը։


 


ԲՏԱ նախարարություն


 


 


Leave a Comment