«Նոայի» հաղթանակը ճանաչվել է շաբաթվա լավագույնը եվրագավաթում

«Նոայի» հաղթանակը ճանաչվել է շաբաթվա լավագույնը եվրագավաթում

21 փետրվարի 2026 – 13:36 AMT

PanARMENIAN.Net – ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ օֆֆի 1/16 եզրափակիչում Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայի» հաղթանակը հոլանդական «Ալկմաարի» նկատմամբ լավագույնն է ճանաչվել եվրագավաթի այս շաբաթվա ընթացքում, գրում է Sputnik Արմենիան Կոնֆերենցիաների լիգայի վրա հղումով:

Փետրվարի 19-ին «Նոան» Երևանում նվազագույն 1:0 հաշվով առավելության է հասել հոլանդական «ԱԶ Ալկմաարին» նկատմամբ։

«Նոայի» կազմում հաղթանակը ապահոված գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։

Համբարձումյանի գոլը հավակնում է ճանաչվել լավագույնը ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին տուրում։

Leave a Comment