«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Մայրենի լեզվի միջազգային օր, Ֆրանսիա՝ Ֆրանսիական դիմադրության այլազգի մասնակից զոհերի հիշատակի օր։
1834 – Ծնվել է ավստրիացի լեզվաբան, հայագետ Ֆրիդրիխ Մյուլլերը։
1882 – Թիֆլիսում լույս է տեսել «Արձագանք» պարբերականի առաջին համարը (խմբագիր՝ Աբգար Հովհաննիսյան)։
1888 – Ծնվել է ռուսաստանահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլյանցը։
1902 – Վախճանվել է հայագետ Ալեքսանդր Երիցյանը։
1909 – Ծնվել է նկարիչ, մանկավարժ Բաբկեն Քոլոզյանը։
1919 – Վախճանվել է գրող Լևոն Մանվելյանը։
1937 – Ծնվել է վավերագրական կինոյի վարպետ Միքայել Վարտանովը։
1944 – Ֆրանսահայ բանաստեղծ, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանը իր խմբի 21 անդամների հետ գնդակահարվել է Փարիզում։
1994 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալիի հետ։
1996 – Վախճանվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը։
2003 – Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցների հանրահավաքը։
2005 – Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» շքանշանով։
2008 – Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևանի կենտրոնում «անդադար ակցիա» նախաձեռնելու մասին։
2011 – Միջազգային «Պրոդէքսպո-2011» ցուցահանդեսում ներկայացվել է հայկական Great Valley կոնյակը։
2018 – Վախճանվել է ազատամարտիկ Թաթոս Գևորգյանը։
1624 – Ծնվել է հոլանդացի գեղանկարիչ Դիրկ (Թեոդոր) վան Բաբոյուրենը։
1677 – Վախճանվել է հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան։
1784 – Ղրիմում հիմնադրված նավահանգիստ-ամրոցը ստացել է Սևաստոպոլ անունը։
1804 – Ռիչարդ Տրևիտնիկը առաջին անգամ ցուցադրել է շոգեքարշի նախատիպը։
1811 – Հեմֆրի Դևին ներկայացրել է քլոր գազի հատկությունները։
1828 – Կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։
1836 – Ծնվել է ֆրանսիացի երգահան Լեո Դելիբը։
1848 – Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը հրատարակել են «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։
1852 – Վախճանվել է ռուս գրող Նիկոլայ Գոգոլը։
1866 – Ծնվել է միկրոբիոլոգ Ավգուստ Վասերմանը։
1885 – Վաշինգտոնում բացվել է Ջորջ Վաշինգտոնի արձանը։
1893 – Ծնվել է իսպանացի կիթառահար Անդրես Սեգովիան։
1953 – Ջեյմս Ուոթսոնը և Ֆրենսիս Կրիկը ներկայացրել են ԴՆԹ-ի կրկնակի պարույրի մոդելը։
1973 – Ստորագրվել է Վիենտյանի պայմանագիրը (Լաոս)։
1973 – Սինայի թերակղզում Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են լիբանանյան Boeing 727 մարդատար ինքնաթիռը։
1984 – Վախճանվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Միխայիլ Շոլոխովը։
2008 – Տեղի է ունեցել Լուսնի լրիվ խավարում։
2009 – Չինաստանի Գուցզյաո քաղաքում ածխահանքում տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 74 հանքափոր։
2017 – Վախճանվել է տնտեսագետ Քեննետ Ժոզեֆ Էրրոուն։
2022 – Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։
2023 – Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը СНВ-III պայմանագրին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում