Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Վալերիյ Օսիպյանին պատկանող գույքի բռնագանձման պահանջով հայցը

Iravaban.net-ը Դատալեքսդատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում վարույթ է սկսվել  ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վալերիյ Օսիպյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

Փետրվարի 18-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում գուծ է ստացվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Կարապետ Բադալյանին։

Դատարանը փետրվարի 19-ի որոշում է կայացրել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Մ.Տոնեյանի հայցադիմումն ընդդեմ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանի, Լուսինե Թորոսի Թադևոսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ընդունել վարույթ:

Leave a Comment