Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան դիտարկում է այսպես կոչված «Պրեստիանիի օրենքի» ներդրման հնարավորությունը։ Ինչպես հաղորդում է Marca-ն, ՖԻՖԱ-ի համապատասխան կոմիտեն կքննարկի այն ֆուտբոլիստներին պատժելու հարցը, որոնք մրցակցին վիրավորելիս փակում են բերանը։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Բենֆիկա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ բախում էր տեղի ունեցել լիսաբոնյան թիմի հարձակվող Ջանլուկա Պրեստիանիի և Վինիսիուս Ժունիորի միջև:
Դրվագներից մեկում Պրեստիանին բրազիլացուն դիմելիս բերանը ծածկել էր մարզաշապիկով։ Խաղից հետո լուրեր տարածվեցին, թե արգենտինացին ռասայական բնույթի վիրավորանք է հասցրել Վինիսիուսին։