«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է երկրի ներքաղաքական իրավիճակին, անվտանգային հարցերին և կուսակցության առաջնահերթություններին: Մեկնաբանելով իշխանական այն թեզը, թե մեկ մարդու համար Սահմանադրություն չեն փոխում (նկատի ունենալով Սամվել Կարապետյանի երկքաղաքացիության հարցը), Հովսեփյանը հիշեցրել է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է առաջինը խոսել այդ դրույթի անհամապատասխանության մասին: