Ընտրվել են Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ

Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամներ են ընտրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը։

Շնորհավորում ենք՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատական Իշխանությունից։

Leave a Comment