Աշխարհի գավաթ․ հայ մարմնամարզիկները եզրափակչում են, Դավթյանը վնասվածք ունի

Չորս հայ մարմնամարզիկ Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող Աշխարհի գավաթի առաջին փուլի եզրափակիչ է դուրս եկել, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Օղակների վարժությունում եզրափակիչ են անցել Արթուր Ավետիսյանը և Արթուր Դավթյանը։ Ավետիսյանը որակավորման փուլում 14,300 միավորով զբաղեցրել է առաջին տեղը, իսկ Դավթյանը 13,700 միավորով երրորդն է։

Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին։

Նժույգի վարժությունում Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանն զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը՝ հավաքելով 14,966 և 14,866 միավոր։

Leave a Comment