Aurora News | Իրանը կներկայացնի ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը առաջիկա օրերին պատրաստվում է ներկայացնել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծ։

«Իմ հաջորդ քայլը մեր ամերիկացի գործընկերներին հնարավոր համաձայնագրի նախագծի ներկայացումն է։ Կարծում եմ՝ առաջիկա 2–3 օրերի ընթացքում այն պատրաստ կլինի»,- ասել է Արաղչին հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նախագիծը կդառնա բանակցությունների հաջորդ փուլը և կարող է հիմք հանդիսանալ կողմերի միջև հետագա քննարկումների համար։

Leave a Comment