Aurora News | Լուրերը մեկ տողով. Անհուսալի վարկերի ծրագիր, խաղաղության առաջընթաց և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից արդեն օգտվել է ավելի քան 8 հազար քաղաքացի, որոնց մի մասի վարկերը ամբողջությամբ մարվել են։ 

• Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում Սարգիս Խանդանյանը հայտարարվել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում արձանագրվել է առաջընթաց և համաձայնեցվել է պայմանագրի տեքստը։ 

• Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է նպաստել նաև տնտեսական և էներգետիկ համագործակցությանը։ 

• Եվրամիությունը փետրվարի 23-ին նախատեսում է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ 

• Հարավային Կորեան դիտարկում է ԱՄՆ նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ Ուկրաինային աջակցելու նպատակով։ Նշվում է, որ մասնակցությունը կարող է սահմանափակվել ոչ մարտական սարքավորումներով։

• Իրանի վերջին շահի որդին կոչ է արել պայքարել գործող իշխանության դեմ և հայտարարել է ռեժիմի փոփոխության անհրաժեշտության մասին։

• Ամերիկյան մամուլը գրում է, որ Թրամփի շրջապատի գործարարներից մեկը պատերազմի պայմաններում նոր էներգետիկ նախագիծ է սկսել ռուսական ընկերության հետ։ 

• Ջեֆրի Էփշտեյնի հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել մինչև 35 մլն դոլար փոխհատուցում տրամադրել տուժածներին։ 

Leave a Comment