Խաղաղության խորհրդի նիստ, Ռուբեն Վարդանյանի «վճիռ», Եպիսկոպոսաց հավաք․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Փետրվարի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today տեսանյութում։

Բաքվի «դատարանն» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

ԱՄՆ-ի առաջնորդած Խաղաղության խորհրդի առաջին նիստին մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները կոչ են արել ՀՀ իշխանություններին դադարեցնել եկեղեցու հանդեպ հալածանքները:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս է գրվել հիվանդանոցից, տնային կալանքը կանցնի կեցավայրում:

Դատախազության և կառավարության մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն եկեղեցու:

Երևանում կրակոցներ են հնչել, կա մեկ զոհ:

ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվն է հրապարակվել՝ շուրջ 2 միլիոն 489 հազար:

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է շարժման քաղաքական հայտի մասին:

Ադրբեջանը պնդել է, որ հունվարին Հայաստան է արտահանել 2,4 մլն դոլարի նավթամթերք:

Օնլայն տաքսու վարորդները ակցիայի միջոցով պահանջել են գանձվող տոկոսի նվազեցում և օրինական աշխատելու հնարավորություն 

Վարազդատ Լալայանը Հայաստանի ծանրամարտի առաջնությունում 110 և ավելի քաշային կարգում չեմպիոն է դարձել:

Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Ժնևում բանակցել են ուկրաինական կարգավորման շուրջ:

Չարլզ III-ի տիտղոսներից զրկված կրտսեր եղբայրը՝ Էնդրյուն, ձերբակալվել, այնուհետ ազատ է արձակվել։

 

Leave a Comment