Իրանի միջուկային ծրագրի համար ռազմական լուծում չկա. հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին
«Դա փորձարկվել է անցյալ տարի… Նրանք չկարողացան ոչնչացնել մեր միջուկային ծրագիրը»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
«Միակ լուծումը դիվանագիտությունն է, հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ն վերադարձել է բանակցությունների սեղանի շուրջ և ձգտում է գործարքի: Մենք պատրաստ ենք դրան: Մենք պատրաստ ենք խաղաղության, մենք պատրաստ ենք դիվանագիտության և բանակցությունների այնպես, ինչպես պատրաստ ենք պատերազմի»,- ասել է Արաղչին:
Իրանի ԱԳՆ նշել է նաև, որ Թեհրանը պլանավորում է 2-3 օրվա ընթացքում պատրաստել Վաշինգտոնի հետ միջուկային էներգիայի վերաբերյալ հնարավոր համաձայնագրի նախագիծը: