Փաստորեն՝ Ալխասը կուրացել է, բայց ոչ սովորական կուրությամբ. նա ընտրողաբար է տեսնում,տեսնում այն, ինչ ինքն է ուզում. այն, ինչը հակասում է Նիկոլի քաղաքական շահերին, չի տեսնում անգամ եթե աչքը մտցնես:
Ալխասը հասկացել է, որ խնդիրը միայն Արոյի թուրքական գործակալ կամ երկակի գործակալ լինելը չէ, խնդիրը մի անձի մասշտաբի հարց չէ, այլ շատ ավելի գլոբալ, քանի որ եթե մի քաղաքական թիմում հանդուրժվում է բացահայտ գործակալի գոյությունը, ավելին՝ այդ գործակալին վստահվում է գերկարևոր պաշտոն, ապա դա նշանակում է, որ գործակալների թիվը ՔՊ-ում մեկով չի սահմանափակվում, նշանակում է, որ «մասնագիտական» սոլիդարություն է այնտեղ տիրում:
ՔՊ-ի ներսում, իհարկե, մարդ են ուտում, բայց տվյալ դեպքում ամենակարևորը Նիկոլի համար այն է, որ սոլիդարություն կա գլխավոր հարցի վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջանի» կառուցման ու թուրքերին Հայաստանում վերաբնակեցման. մնացածն աննշան նյուանսներ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: