Զբոսաշրջիկների մեքենան խորտակվել է Բայկալ լճում սառույցով երթևեկելիս – Armenia Today

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ինը մարդ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, մեքենայով ընկել են Բայկալ լճի սառույցի մեջ, ինչի հետևանքով մի քանիսը զոհվել են, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 20-ի կեսօրին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով կան զոհեր։ Այժմ ընթանում են ութ մարդու որոնումներ։ Դատախազությունը հայտարարել է, որ մեկ անձ փրկվել է։

Leave a Comment