
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան, որտեղ փետրվարի 25-ին կհանդիպի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Կանցլերին Պեկինում ընդունելու են ռազմական պատվո ցուցադրությամբ»,- հայտնել է կառավարության խոսնակը՝ ընգծելով, որ Մերցը Չինաստանում մի շարք հարցեր է բարձրացնելու, այդ թվում՝ անվտանգության, աշխարհաքաղաքականության, առևտրի և մարդու իրավունքների։
Խոսնակը հավելել է, որ Ուկրաինայի պատերազմը, ամենայն հավանականությամբ, նույնպես քննարկման առարկա կդառնա։
Կանցլերի այցին կհետևի բիզնես պատվիրակության ժամանումը Չինաստան, սակայն, այս մասին լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվում։