Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կայցելի Հայաստան



Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ այս տարվա մայիսին Երևան կատարելիք այցի մասին։



«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կայցելի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Երևանում»,- գրել է նա:


Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment