Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զրոյական մակարդակի վրա են․ Պեսկով

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զրոյի են հավասարվել, և երկխոսություն տեղի չի ունենում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին մեր հարաբերությունները զրոյի են հասցվել։ Երկխոսություն չկա», – լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը։

Leave a Comment