Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ – Նորություններ 20.02.2026

Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ: Այս մասին  տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:

Դեսպան Բաղդասարյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը երկկողմ հարաբերությունների խորացման, համագործակցության նոր ուղղությունների իրականացման հարցում:

Վարչապետ Սալամը հաջողություն է մաղթել դեսպան Բաղդասարյանին իր առաքելության մեջ՝ դեսպանությանն աջակցելու հարցում հայտնելով իր պատրաստակամությունը:

Leave a Comment