20 փետրվարի 2026 – 11:44 AMT
PanARMENIAN.Net – «Ավրորա» մարդասիրական հիմնադրամը խստորեն դատապարտել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։
«Մենքկոչենքանում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության,մարդուիրավունքների և արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) նրա մարդասիրական գործունեությանը, անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Վարդանյանի գործունեությունը, հատկապես սրվող հակամարտությունների այս ժամանակաշրջանում, արտացոլում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է «Ավրորան»՝ կարեկցանք, խիզախություն և մարդկայնության հանդեպ անսասան հավատ։
«Նրա դատավճիռը մտահոգիչ ուղերձ է նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են մարդասիրական գործին հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանը բախվում է լուրջ մարտահրավերների՝ հանգեցնելով տասնյակ հազարավոր տեղահանվածների և անհապաղ օգնության կարիք ունեցողների խնդրին։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր հանձնառությանը՝ աջակցելու Ռուբենի ընտանիքին, պայքարելու հանուն նրա ազատության և պաշտպանելու բոլոր նրանց իրավունքները, որոնց անարդարացիորեն զրկել են ազատությունից»,- նշված է հայտարարությունում։
Վարդանյանի գործը քննվում էր առանձնացված վարույթով։ Amnesty International-ը Վարդանյանի դատավճիռն արդարադատության նկատմամբ ծաղր է որակել: Ջարեդ Գենսերը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հայ գերիների ազատ արձակմանը նպաստելու իր հրապարակային խոստումը։