Իրանի հետ կնքված համաձայնագրի վերաբերյալ հստակություն կարող է լինել առաջիկա տասը օրվա ընթացքում, հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք կարող ենք գործարք կնքել ( Իրանի հետ – խմբ.), դուք դրա մասին կիմանաք, գուցե, առաջիկա տասը օրվա ընթացքում», – ասել է նա «Խաղաղության խորհրդի» առաջին նիստի ժամանակ։