«Խաղաղության խորհրդի» անդամ երկրների ներկայացուցիչները համատեղ լուսանկարվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Արարողությանը ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆֆը և Ջարեդ Քուշները:
Այժմ պատվիրակները շարժվում են դահլիճ, որտեղ տեղի կունենա խորհրդի առաջին նիստը:
