Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Արամ Ղուկասյանը նշանակվել է Արամ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի 2026 թվականի փետրվարի 18-ի թիվ Ն/06/10877-2026 գրությունը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 13-ի եզրակացությունը։

Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Հայաստաի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 20-րդ հոդվածի 7-րդ մասով։

Հրամայվել է առաջին դասի խորհրդական Արամ Արաի Ղուկասյանին նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ  (գլխավոր 3-րդ)՝ ազատելով նրան նույն բաժնի պետի տեղակալի (առաջատար 2-րդ) պաշտոնից՝ 2026 թվականի փետրվարի 18-ից։ Ինչպես նաև Արամ Ղուկասյանին հանել Հայաստանի Հանրապետության քննչական ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական առաջխաղացման ցուցակից։

Աշխատավարձը սահմանել համաձայն Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի։

Iravaban.net–ը ստորև ներկայացնում է Արամ Արայի Ղուկասյանի կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 1-ին, Արմավիրի մարզի Արաքս գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2023-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետի տեղակալ,

2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,

2019-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ,

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ,

2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2019 թվականին՝ նույն բուհի մագիստրատուրան:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

2011-2013թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած չէ:

Leave a Comment