Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով շարունակվում է անտուն ադրբեջանցիներով բնակեցումը օկուպացված Արցախում:
Առաջին խումբն է մեկնել բնակվելու օկուպացված Իվանյանի շրջանի Խնապատ գյուղ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Առաջին փուլով գյուղ է ուղարկվել բնակվելու 38 ընտանիք՝ 154 մարդ։ Նշվում է, որ մարտ ամսին անտունների ևս մեկ խումբ կուղարկվի գյուղ: