ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխում 2003 թվականի Իրաք ներխուժումից ի վեր ամենախոշոր ավիացիոն խմբավորումը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
«ԱՄՆ զինվորականները պատրաստ են միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ, սակայն Թրամփը դեռ չի որոշել՝ արդյոք տալ հարվածներ հասցնելու հրաման, կամ — եթե նա տա այդ հրամանը — նպատակը կլինի կանգնեցնել Իրանի առանց այդ էլ թուլացած միջուկային ծրագիրը, ոչնչացնել նրա հրթիռային ուժերը, թե՞ փորձել տապալել իշխանությունը», – գրում է պարբերականը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: