Aurora News | Լուրերը մեկ տողով. Երևանում կրակոցների պատճառները. Մերձավոր Արևելքում՝ պատերազմի վտանգ. բանակցություններ՝ Ժնևում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

Երևանում կնոջ պատճառով ծագած կենցաղային վեճը վերածվել է հրաձգության․ մահացել է 45-ամյա Արսեն Վարդանյանը, 6 վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հարուցվել է քրեական վարույթ։

•Սպիտակ տան մամուլի քարտուղար Լևիթը չի հստակեցրել Իրանի հետ բանակցությունների ժամկետները և չի բացառել ռազմական գործողությունների հավանականությունը։

•Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի վրա նոր հարվածները ծանր հետևանքներ կունենան միջազգային հանրության համար։

•Ժնևում ռուս-ուկրաինական բանակցությունները տևել են մոտ մեկուկես ժամ, քննարկման մանրամասները չեն հրապարակվում։

•Սպիտակ տունը հայտնում է, որ Ժնևում Ուկրաինայի շուրջ բանակցություններում գրանցվել է զգալի առաջընթաց։

•Զելենսկին քննադատել է Ռուսաստանի և Բելառուսի՝ Պարալիմպիկ խաղերին ազգային դրոշներով մասնակցելու որոշումը։

•Վալերի Զալուժնին մեղադրել է Զելենսկիին 2023-ի հակահարձակումը ձախողելու մեջ։

•Թրամփի վարչակազմը մեծացրել է ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում․ ռազմական գործողությունների հավանականությունը գնահատվում է բարձր։

•ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռները երկու օրում 30 չվերթ են իրականացրել դեպի Մերձավոր Արևելք։

•Ֆրանսիայում գրանցվել է 36 օր անընդմեջ տեղումներ, մի շարք դեպարտամենտներում հայտարարված է բարձր մակարդակի նախազգուշացում։

•Հայաստանում փետրվարի 19-23-ը սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում մինչև 10 աստիճանով առանձին մարզերում։

•Վերջին տարիներին Երևանում փոխարինվել է 2․560 վերելակ, հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

•Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ժամանել են Վաշինգտոն՝ մասնակցելու «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստին։

•Փետրվարի 19-ը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

Leave a Comment