
Պերմի երկրամասում դպրոցականի սպանության փորձի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, РИА Новости-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ առավոտյան Պերմի երկրամասի Ալեքսանդրովսկ քաղաքի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտը համադասարանցու հետ վեճի պատճառով դանակով հարվածել է նրան՝ մարմնի և պարանոցի հատվածներում։ Տուժածը հոսպիտալացվել է։
Ավելի վաղ շրջանի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել էր, որ տուժածի վիճակը գնահատվում է ծանր։