Պերմի երկրամասում աշակերտը դանակով հարձակվել է համադասարանցու վրա

Պերմի երկրամասում աշակերտը դանակով հարձակվել է համադասարանցու վրա

Պերմի երկրամասում դպրոցականի սպանության փորձի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, РИА Новости-ին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեից։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ առավոտյան Պերմի երկրամասի Ալեքսանդրովսկ քաղաքի դպրոցներից մեկի 13-ամյա աշակերտը համադասարանցու հետ վեճի պատճառով դանակով հարվածել է նրան՝ մարմնի և պարանոցի հատվածներում։ Տուժածը հոսպիտալացվել է։

Ավելի վաղ շրջանի նահանգապետ Դմիտրի Մախոնինը հայտնել էր, որ տուժածի վիճակը գնահատվում է ծանր։

Leave a Comment