Դեսպան Նարեկ Մկրտչյանը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Ալբերտ Ռամդինին է հանձնել իր հավատարմագրերը

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Ալբերտ Ռամդինին է հանձնել իր հավատարմագրերը և պաշտոնապես նշանակվել Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական դիտորդ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը՝ նշելով, որ հավատարմագրերի հանձնմանը հաջորդած հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Leave a Comment