Լևոն Քոչարյանի գործով վկաների ցուցմունքները հակասում են առկա փաստական տվյալներին․ Էրիկ Ալեքսանյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր անցկացվեց Լևոն Քոչարյանի գործով  հերթական դատական նիստը։ Հիշեցնենք՝ Լևոն Քոչարյանը 2024 թվականի սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ  բերման էր ենթարկվել, ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Նստի ավարտին Լևոն Քոչարյանի պաշտպան փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Iravaban.net-ի հարցին ի պատասխան նշեց, որ վկաների ցուցմունքները հակասում են առկա փաստական տվյալներին։

«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ոստիկանության աշխատակիցները ասում են, շարունակում են պնդել, որ օրինական պահանջ է հնչել, որպեսզի ճանապարհը ազատեն և օրինական պահանջը հնչել է բարձրախոսով, սակայն այդ իմ կողմից նշված տեսագրությունների մեջ հստակ երևում է, որ ինչ ասես ձայն, որ լսվում է, կլինի ժողովուրդը ժողովրդի բղավոցները, կլինի ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենաների սերենաները, ազդանշանները, բայց բարձրախոսով որևէ խոսք, այդ թվում օրինական պահանջ հնչեցնելու վերաբերյալ, այդ տեսագրությունների մեջ որևէ արտացոլում չկա։ Այստեղ գլուխը արդեն բարձրացնում այն իրողությունը, որ բոլոր այն ոստիկանության աշխատակիցները, որոնք որ գալիս են այս դատական նիստերի դահլիճ և տալիս են ցուցմունք այն մասին, որ օրինական պահանջ է հնչել բարձրախոսով, դա իրականությանը չի համապատասխանում։ համապատասխանում և ուղղակիորեն օբյեկտիվ գործում առկա փաստական տվյալներին, մասնավորապես տեսագրություններին հակասում են։ Այստեղ ամենակարևոր հանգամանքը հետևյալն է, թե ի վերջո Լևոն Քոչարյանը ինչում է մեղադրվում։ Վերջինիս մեղադրանքը շատ պարզ է, մեղադրանքը կայանում է նրանում, թե իբրև Լևոն Քոչարյանը այդ ցույցերի ժամանակ ոստիկանության աշխատակիցներին խոչընդոտել է, որպեսզի իրականացնեն բերման ենթարկելու այդ պրոցեսը և այդ խոչընդոտելու ժամանակ բռնությունը գործադրում մեկ ոստիկանի նկատմամբ»,- նշեց փաստաբանը։

Մանրամասները տեսանյութում;

Leave a Comment