Արսենյան Գուգոյի ռևերանսները – BlogNews.am

Մինչ Նիկոլն ու ՔՊ-ն նախընտրական դրոշակի են փորձում վերածել հակառուսական օրակարգն ու հռետորաբանությունը՝ խոստանալով իրենց վերընտրության դեպքում Հայաստանը ԱՄՆ «ուղիղ աղիքում» տեղավորել, հետաքրքիր մեսիջներ է Մոսկվան ստանում այնտեղ ՀՀ դեսպան աշխատող Արսենյան Գուգոյից. յուր հակառուսական հայտարարություններով հանրահռչակված նիկոլամերձ օլիգարխը «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմության, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների վերաշարադրումն անթույլատրելի է համարել՝ ընգծելով, որ այդ պատերազմին հայկական կողմից մասնակցել է 250000 մարտիկ, իսկ ձեռք բերված հաղթանակն ընդհանուր է: Ավելին՝ Գուգոն հիբրիդային պատերազմի տարր է համարել պատմության խեղաթյուրումը՝ հստակեցնելով, թե ինքն ում կողմից է հանդես գալիս այս դեպքում:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում երկրորդ համաշխարհային պատերազմի թեման լուրջ «ներվ ունի». Արևմուտքի փորձերը՝ նսեմացնելու ԽՍՀՄ դերը, Կրեմլը դիտարկում է որպես ՌԴ-ի դեմ ուղղված կոնկրետ գործողություն, իսկ պոստսովետական արիալի երկրների վերաբերմունքն այդ հարցին՝ յուրատեսակ ինդիկատոր՝ հասկանալու՝ ով ով է:

Թե ով է ՔՊ-ն ու դրա դրածո Գուգոն, իհարկե, Մոսկվայում շատ լավ գիտեն, բայց այստեղ հետաքրքիրն այլ է՝ Գուգոյի ջանքերը՝ ռուսներին քծնելու: Կասկած չկա, որ քծնելու պատճառը նախընտրական է. ՔՊ-ում վախենում են ՌԴ սուր հակազդեցությունից՝ փորձելով շատ չսրել իրավիճակը:
Մյուս կողմից՝ պետք չէ թերագնահատել նաև Գուգոյի անձնական շահերի հարցը. բոլոր դեպքերում Մոսկվայում դեսպան է, իսկ այդ կարգավիճակը շատ լավ հնարավորություն է նրան տալիս՝ առաջ տանելու սեփական բիզնես հետարքրությունները:

Այսպիսով՝ իշխանություները փորձում են Կրեմլին համոզել, որ իսկապես մտադիր են բարդ արտաքին քաղաքականություն վարել՝ բազմավեկտոր՝ չդառալով ՌԴ-ի դեմ գործիք՝ խորացնել Արևմուտքի ու թուրքերի հետ հարաբերությունները:

Կհավատա՞ն, արդյոք, Կրեմլում ՔՊ-ին այս անգամ, թե՞ ոչ, դժվար է ասել: Համենայն դեպս վերջին տարիների իրադարձությունները հուշում են, որ մեծագույն ցանկության դեպքւոմ անգամ չարժե դա անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment