
Գաղտնիք չէ, որ Ռուսաստանում երկրորդ համաշխարհային պատերազմի թեման լուրջ «ներվ ունի». Արևմուտքի փորձերը՝ նսեմացնելու ԽՍՀՄ դերը, Կրեմլը դիտարկում է որպես ՌԴ-ի դեմ ուղղված կոնկրետ գործողություն, իսկ պոստսովետական արիալի երկրների վերաբերմունքն այդ հարցին՝ յուրատեսակ ինդիկատոր՝ հասկանալու՝ ով ով է:
Թե ով է ՔՊ-ն ու դրա դրածո Գուգոն, իհարկե, Մոսկվայում շատ լավ գիտեն, բայց այստեղ հետաքրքիրն այլ է՝ Գուգոյի ջանքերը՝ ռուսներին քծնելու: Կասկած չկա, որ քծնելու պատճառը նախընտրական է. ՔՊ-ում վախենում են ՌԴ սուր հակազդեցությունից՝ փորձելով շատ չսրել իրավիճակը:
Մյուս կողմից՝ պետք չէ թերագնահատել նաև Գուգոյի անձնական շահերի հարցը. բոլոր դեպքերում Մոսկվայում դեսպան է, իսկ այդ կարգավիճակը շատ լավ հնարավորություն է նրան տալիս՝ առաջ տանելու սեփական բիզնես հետարքրությունները:
Այսպիսով՝ իշխանություները փորձում են Կրեմլին համոզել, որ իսկապես մտադիր են բարդ արտաքին քաղաքականություն վարել՝ բազմավեկտոր՝ չդառալով ՌԴ-ի դեմ գործիք՝ խորացնել Արևմուտքի ու թուրքերի հետ հարաբերությունները:
Կհավատա՞ն, արդյոք, Կրեմլում ՔՊ-ին այս անգամ, թե՞ ոչ, դժվար է ասել: Համենայն դեպս վերջին տարիների իրադարձությունները հուշում են, որ մեծագույն ցանկության դեպքւոմ անգամ չարժե դա անել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: