Արմավիրի մարզի պարեկները Ամասիա գյուղի աշակերտներին ծանոթացրել են անվտանգ երթևեկության կանոններին

ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված իրազեկման միջոցառումները՝ նպատակ ունենալով ձևավորել անվտանգային մշակույթ և պատասխանատու վարքագիծ։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Այդ համատեքստում փետրվարի 16-ին Արմավիրի մարզի պարեկները Ամասիա գյուղի միջնակարգ դպրոցի հարակից տարածքում «Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները» թեմայով գործնական դասընթաց են անցկացրել։

Պարեկները դպրոցականներին ներկայացրել են հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկության կանոնները։

Դպրոցականները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պարեկներին և ստացել սպառիչ պատասխաններ:

Դպրոցներում պարբերաբար անցկացվող նման դասընթացները միտված են անվտանգ ճանապարհային միջավայրի ստեղծմանը և երեխաների մոտ պատասխանատու վարքագծի ձևավորմանը։

Leave a Comment