Այն, ինչով հպարտանում է Հակոբյան Հասոն, իրականում ՔՊ-ին հայհոյելու առիթ է



Հարցին չե՞ք վախենում, որ ընդդիմության հավաքական միավորները կարող են գերազանցել Նիկոլի հավաքած տոկոսներին, ու ՔՊ-ն պարտվի, ՔՊ-ական Հակոբյան Հասոն վստահությամբ բացասական պատասխան է տվել ու որպես նման ինքնավստահության հիմք է համարել ասֆալտը, այս կամ այն գյուղացու «արդյունավետ» այգին, «բարձր ստանդարտներով» կառուցված դպրոցներն ու մանկապարտեզները, ինչես նաև այն «խաղաղությունը, որը կա».ամեն երկրորդ ընտանիքն ունի տղա երեխա, որը զորակոչվելու է բանակ, ուստի, ըստ Հասոյի, այդ ընտանքիները գիտեն, որ ՔՊ-ն է իրենց զավակների կյանքի փրկության երաշխավորը:

Գյուղատնտեսության հերն անիծած քաղաքական թիմի ներկայացուցիչ Հասոն փորձել է ընդամենը խաղալ մարդկանց գոյաբանական վախերի վրա՝ Նիկոլին ներկայացնելով որպես երիտասարդ տղաների կյանքի երաշխավոր այն դեպքում, երբ հայտնի է, թե քանի անգամ է մեծացել Եռաբլուրը ՔՊ-ի օրոք՝ կուսակցություն, որ 2018-ին խոստանում էր որակապես այլ Հայաստան կառուցել ու Արցախի սուբյեկտայնությունն ամրապնդել: Մյուս կողմից՝ Հասոն փորձել է ասֆալտը քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել՝ մոռաալով, որ գոնե այն ասֆալտը, որն իրենց իշխանության ժամանակ է փռվել ամբողջ երկրում, բացի ՔՊ-ին հայհոյելու անզուսպ ցանկությունից մարդկանց մոտ ուրիշ ոչ մի զգացողություն առաջ չի բերում: Ի դեպ՝ նույն իրավիճակն է նաև դպրոցների ու մանկապարտեզների դեպքում. դրանց թե՛ վերանորոգման, թե՛ հիմքից կառուցման չափանիշներն ու որակը մի բանի մասին են ճչում՝ փողերի լվացման: Այսինքն՝ այն, ինչ որ մատնանշել է Հասոն, իրականում պատճառ է ՔՊ-ին մերժելու, այլ ոչ թե ընտրելու:

Իսկ այն խաղաղությունը, որի մասին բարբաջել է Հակոբյան Հասմիկը, իրականում պատրանք է. Հայաստանը ոչ թե խաղաղության, այլ ընդամենը հետաձգված պատերազմի ռեժիմում է, քանի որ Նիկոլի ջանքերով մեր երկիրը վերածվում է աշխարհաքաղաքական կենտրոնների ու տարածաշրջանային տերություների շահերի բախման կիզակետի. պատմութան գիրկն անցնելու իրական վտանգի առաջ ենք կանգնած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment