Ուժգին պայթյուն Չինաստանում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ


Միջազգային


Չինաստանում հրավառության պարագաների խանութում պայթյուն է տեղի ունեցել։

Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհվել է տասներկու մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։ Չինական մի շարք լրատվամիջոցներ գրում են շուրջ մեկ տասնյակ վիրավորների մասին:

Կատարվում է հետաքննություն՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:


Leave a Comment